Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառների առևտրականներին: Վերջինները բողոքում են հարկային վարչարարությունից. հոկտեմբերի մեկից առևտրականները պետք է աշխատեն հաշիվ-ապրանքագրերով՝ հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նվազեցրել է շահութարկը՝ 3 տոկոսից հասցնելով 1-ի:
Հովիկ Աբրահամյանը լսեց բողոքի ակցիայի մասնակիցների դիտարկումները և առաջարկեց կազմել 20 մարդուց բաղկացած խումբ և քիչ անց հանդիպել ՀՀ կառավարությունում: Ներկա դրությամբ առևտրականները մուտք են գործում կառավարության շենք: