Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ, նախատեսում են հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում: Ոչ իշխանական երեք քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են տարածել, որում ներկայացրել են մարզային հանդիպումների ժամանակացույցը: Սեպտեմբերի 25-ին նրանք կլինեն Աբովյանում, 26-ին` Հրազդանում, սեպտեմբերի 28-ին` Սիսիանում, սեպտեմբերի 28-ին` Կապանում, հոկտեմբերի 3-ին` Արարատում, հոկտեմբերի 4-ին` Իջեւանում, հոկտեմբերի 6-ին` Վանաձորում, հոկտեմբերի 8-ին` Գյումրիում:
Ոչ իշխանական ուժերը մարզային այցելությունները կսկսեն Աբովյանից