Հասարակություն 

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիրում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

Ստեփանակերտի 4 դպրոցներում և Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում ցնցուղարանները և սանհանգույցները կարգի բերելու ուղղությամբ աշխատանքները գրեթե ավարտման փուլում են:

«Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝   այս  մասին  այսօր՝  հուլիսի  25-ին, Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  ասել  է   ԱՀ քաղաքաշինության  նախարար   Կարեն  Շահրամանյանը:

Նա  նշել է, որ  մայրաքաղաքի  մոտակայքում  գտնվող  «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիրում  որոշակի  աշխատանքներ   են    իրականացվում:

««Կարկառ» ճամբարում  ընթանում  է  7  տեղանոց սանհանգույցների, լվացարանների  և վեցական  տեղանոց  երկու  ամառային  ցնցուղարանների  կառուցման  աշխատանքները:  Դրան   զուգահեռ ճամբարի  տնակներում  իրականացվում  են հարդարման  աշխատանքներ: Քաղաքապետարանի կողմից մաքրվել   է ճամբարի ընդհանուր  տարածքը, տեղադրվել գիշերային լուսավորության հենասյուներ, մոնտաժվել  ջրամատակարարման   գծեր, իսկ  մոտ   օրերս   էլ   անց  է  կացվելու  մալուխային գիծը»,-մասնավորապես  ասել է    Կ.  Շահրամանյանը:

Նա  տեղեկացերել  է  նաև, որ   Ստեփանակերտի   քաղաքապետարանի  կողմից     սկսված են  մայրաքաղաքի ճանապարհների  գծանշման   աշխատանքները:  Մոտ  օրերս  մի  քանի  փողոցում  իրականացվելու  է     նաև ասֆալտապատման  աշխատանքներ  և  քաղաքը  պատրաստ  է  լինելու  ընդունել  խաղերի   մասնակիցներին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով  խորհրդակցությունից  հետո   ևս  ԱՀ   նախագահի  հետ  այցելել   է  «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր, մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   նախորդ   այցի    համեմատ  այս  անգամ  նկատելի  են  կատարված  շախատանքները:

 

«Պլանավորում  ենք  այստեղ   հյուրընկալել    համահայկական  խաղերի  կամավորներին,  ինչպես  նաև   հնարավոր է  անհրաժեշտության   դեպքում  կազմակերպել    վրանային   ճամբար»,-նշել  է   Ի. Զաքարյանը:

Նույն շարքից