ԱՄՆ-ում բնակվող սիրիացի ծաղրանկարիչ Մուստաֆա Ջեյքոբը սոցցանցում նկար է հրապարակել, որով իր բողոքն է հայտնել սիրիացի փախստականների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից։
Ամենայն հավանականությամբ հրապարակման համար պատճառ է դարձել թուրքական իշխանությունների այն որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է Ստամբուլից արտաքսել որոշ սիրիացի փախստականների։
Twitter-ի միկրոբլոգում նա հրապարակել է ծաղրանկար, որտեղ պատկերված է Թուրքիայի դրոշը, կիսալուսինը ներկայացվում է որպես հոշոտող երախ, որից մի կերպ փախչում են փախստականները։
Սոնցանցերում Մուստաֆա Ջեյքոբի ծաղրանկարի հրապարակումը լայն արձագանք է գտել, իսկ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) որոշ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել ծաղրանկարիչին։