Հասարակություն 

Լեհական բնակավայրում որդի լույս աշխարհ բերելու համար մրցանակ են սահմանել…

Լեհական Մեյսցե-Օջանսկե ավանում տղայի ծննունդի համար պարգև են խոստացել: Արդեն 9 տարի է, ինչ ավանում տղա չի ծնվել: Այս մասին հայտնում է The First News-ը:

-Ես որոշեցի պարգևատրել այն զույգին, ով առաջինը զավակ տղա երեխա կունենա,- հայտարարել է համայնքի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն:

Հետաքրքրական է, որ այստեղ հրշեջ խումբը կազմված է 24 կանանցից և 8 տղամարդուց:

- Ես եկա այստեղ, ամուսնացա տեղացի աղջկա հետ և երկու դուստր ունեցա: Նույնն էլ հարևանս: Ես որդի ունենալ եմ ուզում, բայց դա անհավանական է թվում,- բախտից դժգոհել է բրիգադավար Տոմաշ Գոլյաշը:

Նախատեսվում է ուսումնասիրել և պարզել, թե ինչն է պատճառը և երբևէ կրկնվե՞լ է նման բան:

Նույն շարքից