Քաղաքական Միջազգային գլխավոր 

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանը միջին հեռավորության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ խոսքը վերաբերում է «Շահաբ-3» հրթիռին, այն արձակվել է երկրի հարավային հատվածում: Հրթիռը սլացել է մոտ 970 կմ և ընկել Թեհրանի մոտ գտնվող անապատում:

Ամերիկյան աղբյուրները պնդում են, որ վերոնշյալ հրթիռը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ նավերի և ռազմական բազաների համար: Հետախուզությունն իր հերթին հայտնում է, որ Իրանը փորձարկումներն իրականացնում է հրթիռների հեռավորությունն ու թիրախ խուցելու ճշգրտությունը լավացնելու համար:

Նույն շարքից