Քաղաքական 

Այսօրվա իշխանությունները հիմա դրական մոտեցում ունեն հարցում, որի համար նախորդներին քննադատում էին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՏԻՄ համակարգում նոր զարգացումներ են սպասվում՝ կապված համայնքների խոշո­րացման նոր ալիքի հետ։ Բանն այն է, որ չնայած գործող իշխանությունները ժամա­նակին բուռն կերպով քննադատում էին նախկին իշխանություններին համայնքների խոշորացման ծրագրի առումով՝ այն համա­րելով «ջուր» և ռիսկային գաղափար, ներ­կայումս մոտեցումների արմատական փո­փոխություն է կատարվել։

Եթե ընդդիմադիր եղած ժամանակ նրանք նշում էին, թե այդ պիլոտային ծրագրից պետք է հրաժարվել, քանի որ անհասկանալի է, թե ինչ հետևանք­ներ կունենա, այժմ բավականին «դրական» մոտեցումներ ունեն այս հարցում։

Մեր աղ­բյուրների համաձայն, աշնանը, ամենայն հավանականությամբ, կտրվի դեռևս չխոշորացված համայնքների խոշորացման գոր­ծընթացի հերթական փուլի մեկնարկը»։

Նույն շարքից