ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքու պատրաստ է մեկնել Իրան և բանակցություններ վարել Թեհրանի հետ: Այս մասին ամերիկացին հայտնել է Bloomberg-ի հետ զրույցում:
Պոմպենո ցանկություն է հայտնել ելույթ ունենալ իրանական հեռուստաալիքներից մեկով՝ հիշեցնելով որ օրինակ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ում նման հնարավորություն ունի:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ամերիկյան իշխանությունները խստացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները: