Հասարակություն 

Թրամփը «քաշեց» Քիմին

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ը մինչև դատարանի որոշումը մնալու է կալանքի տակ: Դա տեղի է ունենալու չնայած այն բանին, որ այս հարցով զբաղվում է Քիմ Քարդաշյանը, ով հիմա իրավաբանի կրթություն է ստանում:

Ավելի վաղ Քիմն ու Քանի Ուեսթը ռեփերի հարցով դիմել էին ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին, ինչպես նաև անձամբ նախագահին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Իր հերթին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ երաշխավորել երաժշտի համար, ով ձերբակալվել է Շվեդիայում: Նրա խոսքերով, Շվեդիայի վարչապետը վստահեցրել է՝ դատարանի վճիռն արդար է լինելու:

Հավելենք, որ A$AP Rocky-ը ձերբակալվել է հուլիսի 3-ին, Ստոկհոլմում, ծեծկռտուքից հետո:

Նույն շարքից