Հասարակություն 

Իրականում ինչ նպատակ է հետապնդում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երբ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում նշեց, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխան­ները ստանալու ժամանակը. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործի անցավ։ Երեկ արդեն առաջին նիստն է տեղի ունեցել, հրավիրվել է պաշտոնատար անձ։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողո­վի առնչությամբ բավական կոշտ տեսակետներ են հն­չել ընդհուպ այն, որ դա հետապնդում է բանակի, սպայական կազմի վարկաբեկման նպատակ։ Այս ամե­նից զատ կա մի նրբություն, որը, չգիտես ինչու, իշխա­նությունն իրեն հարմար ժամանակ գործի է դնում, իսկ երբ պետք չէ, չի էլ հիշում։

Այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն Արցախյան հակամարտության առնչությամբ բազմիցս նույն միտքն է հնչեցրել, դա Արցախի ղեկավարության և արցախցու հարցն է։ Բայց այս սկզբունքը ինչո՞ւ հաշվի չի առնվում, երբ որոշում են քննել մի բան, որը տեղի է ունեցել Արցախում, ավելին, հայկական երկ­րորդ պետության վրա է Ադրբեջանը հարձակվել, ոչ թե Հայաստանի։ Հիմա, երբ Ապրիլյան պատերազմն են քննում, հարցրե՞լ են Արցախի ղեկավարությանը, հրա­մանատարական կազմին նրանք ուզո՞ւմ են, որ այդ հարցը հենց այս պահին, այդ կազմով քննության առարկա դառնա։ Կամ երբ հանձնաժողովը որոշում է տարբեր «տրամաչափի» պաշտոնյաների կանչել հար­ցաքննության, արդյոք ծրագրո՞ւմ է, որ Արցախից էլ պետք է որոշ անձանց կանչի։ Թե՞ Հայաստանում մի հանձնաժողով է ստեղծվում Արցախում կատարվածի մասին սեփական եզրահանգումներն անելու և դա, իբրև անհերքելի իրողություն, ներկայացնելու Արցա­խին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից