Հասարակություն 

«Ի՞նչ ասեմ, երբ ԱԺ պատգամավորը, հերթական աներձագը նման բան է հայտարարում». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով իջեւանյան դեպքերին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր եւ վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը հպարտությամբ նշել է, թե «ե՛րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, մինչդեռ այսօր 19 իջեւանցի ձերբակալված է»։ Թե որքանո՞վ է սա հպարտության առիթ օրվա իշխանության համար, «Իրավունքը» պարզեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան ՍԱղաթելյանի տեսակետը։

-Ի՞նչ ասեմ։ Երբ ԱԺ պատգամավորը, հերթական աներձագը նման բան է հայտարարում, ի՞նչ բնութագրես։ Ու սա պարբերաբար է, ամեն շաբաթ մեր ԱԺ պատգամավորներից նման մի «փայլուն» միտք կարող ենք լսել, որը մեկնաբանության անհրաժեշտություն էլ չունի։ Պետք է տխրես, ծիծաղես ու անց­նես առաջ, որովհետեւ սա է այսօր մեր ԱԺ-ն, այսպիսին են մեր քաղաքական մեծա­մասնության պատգամավորների մեծ մա­սը։ Ինչ վերաբերում է ձերբակալվածնե­րին, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի համար են ձերբակալել։ Եթե ձերբակա­լում են ցույց անելու համար, սա արդեն վատ է։ Ամեն օր խոսել ժողովրդավարությունից եւ ցույց անելու համար մարդ­կա՞նց ձերբակալել... Իսկ ինչ վերաբերում է անտառահատումների խնդրին, միան­շանակ պետք է պահպանել մեր անտառ­ները, բայց նաեւ պետք է հասկանանք, որ այս մարդիկ ունեն սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Մարդկանց այլընտրանք պետք է տրվի, որովհետեւ մենակ ուժի զոռով երկար չես կարող պահել։ Այդ մարդիկ, դժբախտաբար, տարիներ շարունակ ապրել են այդ անտառի միջոցներով, բայց այն, որ ան­տառն էլ մեր երկրի համար կարեւոր է, մեր շրջակա միջավայրը պետք է պահպանել եւ կենսական նշանակություն ունեն մեր անտառները, սա էլ է փաստ։ Հետեւաբար. պետք է հասկանալ մարդկանց խնդիր­ներն ամբողջությամբ, հնարավորություն տալ, այլընտրանք գտնել եւ դրանով փոր­ձել փրկել անտառը, այլապես ուժի գոռով նման մեթոդներով, զորք իջեցնելով՝ երկար չես կարող իրավիճակը պահել»։

Նույն շարքից