Հայաստան 

ԼՂՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ  Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը: 

 

Այնուհետև Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, որ Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է, և ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի: Ֆրանսիացի խորհրդարանականը տեսանելի է համարել ձեռքբերումները ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ և ընդգծել, որ Ադրբեջանը կարող է օգուտ քաղել ԼՂՀ օրինակից:

Նույն շարքից