Ադրբեջանում МиГ-29 ինքնաթիռի կործանվելուց հետո ուսումնական թռիչքները դադարեցվել են: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ-ից:
Ամենայն հավանականությամբ, կործանիչն ընկել է Կասպից ծովը: Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք դեռ արդյունք չեն տվել:
Հայտարարության մեջ նշվում է, որ մինչ ավիավթարի պատճառների բացահայտելը բոլոր թռիչքները դադարեցվում են: