Հասարակություն 

Արմեն Գրիգորյանը՝ Արցախում պատերազմ հրահրող ուժերի վերաբերյալ վարչապետի խոսքերի մասին

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել Արցախում:

Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ մասով նոր բան չկա ասելու. «Հարցը մեր օրակարգում է, ուշադիր հետևում ենք գործընթացներին, որ հնարավորինս բացառենք որևիցե նման զարգացում: Այս պահին բանակը և անվտանգության ուժերը պատրաստ են լուծել իրենց առջև դրված  ցանկացած առաջադրան: Այդ սպառնալիքն այս պահին մինիմալին է հասցված»:

Դավադիր ուժերի անուններ Գրիգորյանը չտվեց՝ նշելով, որ հրապարակային ասվածին որևէ բան չի կարող ավելացնել:

Նույն շարքից