Քաղաքական գլխավոր 

Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում խնդիրներ են եղել

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Պատմական, բարեկամական հարաբերությունները, որոնք եղել են Հայաստանի և Իրանի միջև, շարունակաբար զարգացել են և շարունակում են զարգանալ»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների վրա իրանա-ամերիկյան հարաբերությունների ազդեցությանը, Գրիգորյանը նշեց, որ Երևանը չի մտնում այլ երկրների հարաբերությունների մեջ. «Մենք մեր հարաբերությունները երկկողմ ենք կառուցում: Իհարկե մյուս հարաբերություններն ազդում են, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ազդեցություն չլինի»:

Ինչ վերաբերում է Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին, Գրիգորյանն ասաց, որ որոշակի խնդիրներ եղել են, սակայն դրանք անցյալում են. «Հարաբերությունները գտնվում են նորմալ վիճակում»:

 

Նույն շարքից