Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտագաղթը գրեթե եռապատկվել է: Այս մասին վկայում են Ռուսաստանում կատարված համապատասխան հետազոտությունների արդյունքները:
Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ատագաղթը սպառնալիքներից մեկն է, որը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության միջավայրի վրա. «Ամենաուղղակի ազդեցությունը բանակի վրա է: Մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ հարցի լուծման ճանապարհները»:
Գրիգորյանի խոսքերով, վերոնշյալ հարցի լուծումը բազմաշերտ է, չկա մեկ կոմպոնենտով հարցը լուծելու հնարավորություն. «Բազմաթիվ քննարկումներ են եղել նաև վարչապետի մակարդակով: Քննարկվել է նաև ծնելիության թիվը մեծացնելու հարցը: Այս առումով քաղաքականություն է մշակվում: Փորձում ենք լուծել հարցը կամ գոնե մինիմալին հասցնել արտագաղթը»:
ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ այս տարի 2015-ի թվականի նկատմամբ արտագաղթի թիվը 35 անգամ նվազել է. «Ինչ վերաբերում է Հայաստան մուտք գործողներին, Գրիգորյանը նշեց, որ պետք է պարզել՝ նրանք ներգաղթե՞լ են Հայաստան, թե՝ ուղղակի տուրիստ են: Մենք օրինակ Լիբանանի հայերի մոտ Հայաստան գալու ցանկություն ենք տեսնում: Դա չի նշանակում, որ սա ներգաղթ է»: