Հասարակություն գլխավոր 

Ե՞րբ ի վերջո Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին երկիր տեղափոխելու ուղղությամբ. նրանց վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպելու արդեն իսկ այսօր»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ևս տեղեկացնում է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,-նշում է նա:

Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով:

Analitik.am-ի հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ այս պահին ունեցած տեղեկությամբ, Եգիպտոսի ժամանակով ժամը 17:00-ին պետք է ինքնաթիռն օդ բարձրանա. «Իսկ Երևանից Հուրգադա կամ Շարմ էլ Շեյխ չվերթի մասին այս պահին չեմ կարող ասել՝ չվերթ կլինի՞, թե՝ ոչ, բայց չեն չեղարկվել չվերթները»։

Մեզ հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր հերթին ասաց, որ բանակցություններ են տարվում, որպեսզի քաղաքացիների տեղափոխումը կատարվի հնարավորության դեպքում այսօր։

Նույն շարքից