Այսօր, հուլիսի 26-ին արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահե Եղիազարյանի, տեսուչ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրել են, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։
ՃՈ ծառայողներ Վ․ Եղիազարյանն ու Ա․ Սարգսյանը, ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են մոտենալ այդ քաղաքացուն և պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել նրան, ձեռքից խլելով դանակը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ՃՈ հետքաննչական բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասն՝ shamshyan.com