Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը՝ նախարարներին. Ալարո՞ւմ եք նորմալ բացատրել օրենքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է, թե ինչպես են նախարարները կառավարության նիստին ներկայացնում օրենքի նախագծերը: 

Այսօր երբ կառավարության նիստերի դահլիճում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» նախագիծը, Հովիկ Աբրահամյանը բարկացավ. «Օրենքը նորմալ ներկայացրեք, ընդհանրապես այնպես ներկայացրեք, որ մարդիկ բան հասկանան: Ալարո՞ւմ եք նորմալ բացատրեք»։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախարարներին հորդորեց նորմալ ներկայացնել օրենքը:

 

Նույն շարքից