Հասարակություն 

Ազգային ժողովը քաղաքացիներին հրավիրում է գորգ լվանալու

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան  պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ,  այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ»,  «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած  հայկական ձեռագործ գորգեր:

Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց,  քվեսթային խաղ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի  համերգով:

Նույն շարքից