Հայաստան 

Հայաստանն ԱՄՀ գործադիր խորհրդում ունի բարձր վարկանիշ. ԱՄՀ-ի պաշտոնյա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին:


 Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ` առանց որևէ խոչընդոտի:


Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի  տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների ապահովմանը, աղքատության կրճատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը: «Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից ենինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:  

 

Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ ձևավորված փոխգործակցության մակարդակի կապակցությամբ՝ Մենո Սնելը նշել է, որ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանն իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու արդյունքում ունի բարձր վարկանիշ: Մենո Սնելը ԱՄՀ աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:  

Նույն շարքից