Ադրբեջանն այնքան ծանր է տարել Կապան-Հադրութ նոր ավտոճանապարհի կառուցումը, որ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարությամբ է հանդես եկել:
Բաքվում Հայաստանին մեղադրում են սադրանքի մեջ՝ շինարարությունը պայմանավորելով ստատուս քվոն պահպանելու Հայաստանի ցանկությամբ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ինչպես պատասխանել հայկական կողմի քայլին: