Հասարակություն 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ոստիկանության կրթահամալիրում /տեսանյութ/

Հուլիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:

Ոստիկանության լեյտենանտներին շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Միջոցառումն ավարտվեց ՀՀ պետական օրհներգով ու հանդիսավոր երթով:

Նորավարտ ոստիկանության լեյտենանտներն արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների և շուտով ծառայության կանցնեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Բարի գալուստ ոստիկանության մեծ ընտանիք, սիրելի՛ շրջանավարտներ:

Նույն շարքից