ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը լրագրողների հետ զրուցում հայտարարել է, որ առաժմ հստակեցված է, թե երբ է Վաշինգտոնը Թուրքիայի դեմ կիրառելու ատժամիջոցները։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք որպես պետքարտուղարություն աշխատում ենք պաշտպանել դիվանագիտության սկզբունքները և մեր կապերը Թուրքիայի հետ։ ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ պատժամիջոց կիրառելը շատ լուրջ քայլ է։ Երբ պետքարտուղարը և նախագահը որոշում կկայացնեն, կհայտարարենք այդ մասին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Անդրադառնալով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ Օրթագուսը ասել է, որ դա հեշտ հարց չէ, մանավանդ, որ Սիրիայի Մանբիչում, որը ներառվելու է անվտանգության գոտու մեջ կան ամերիկյան զինված ստորաբաժանումներ։
Վերջերս Թուրքիայում էր գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։ Թուրքական լրատվամիջոցները նախօրեին տեղեկացրել էին, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծվելու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունները հաջող չեն ընթացել և կողմերը համաձայնության չեն հասել։