Հասարակություն 

Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն, հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝

— Թափոնների կրճատմանը նպաստում

— Աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում

— Թափոնների տեսակավորման աստիճանական անցում

-Աղբատարների շարժի կարգավորում

— Հավելյալ կոնտեյներներ

-Շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում

Փաստաթղթում խոսվում է նաև գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին: Այդ նպատակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում ստենդներ կտեղադրվեն,  նաև աղբի տեսակավորման համար տարաներ:

Հնգամյա ծրագրին զուգահեռ մայրաքաղաքային մունիցիպալիտետը սկսում է երկարամյա ռազմավարության վրա աշխատել: Թափոնների կառավարման ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխանող մոդելը նախատեսվում է լիարժեքորեն իրագործել 15 տարվա ընթացքում:

Թափոնների կառավարման հնգամյա պլանը կազմվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ USAID-ի «Տարածաշրջաններում թափոնների կառավարման տեխնոլոգիա» ծրագրի շրջանակներում:

Նույն շարքից