Արդյունավետության բարձրացման հերթական քայլերից։
Մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր ՀՀ Ազգային Ժողովի բոլոր անցակետերը համալրվեցին անվտանգության սարքեր արտադրող աշխարհի լավագույն RAPISCAN ընկերության 2018-2019թ-ի մոդելներով։ Այլևս ՀՀ Ազգային Ժողովի բոլոր անցակետերը լիարժեք գործում են` ապահովելով բարձրակարգ անվտանգության պայմաններին համապատասխան և միևնույն ժամանակ քաղաքակիրթ և արագ ծառայություն։
P.S. Անցակետերի նախկին սարքերը 16-19 տարվա արտադրության էին և անգամ պահեստամասերի արտադրությունն այլևս չէր իրականացվում։Արդյունքում սարքերից մեկի անսարքությունը ընդհանրապես հնարավոր չէր վերացնել։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան