Իրավական գլխավոր 

Հայազգի միլիարդատերը Ռուսաստանում կարող է դատապարտվել 9 տարվա ազատազրկման

Ռուսաստանում մեղադրող կողմը Մոսկվայի դատարանից պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մեղադրող կողմը պահանջել է նաև 1 միլիոն ռուբլու չափով տուգանք սահմանել որպես պատիժ:

Թե երբ է դատարանը հրապարակելու վճիռը, հայտնի չէ:

Հայազգի միլիարդատերը ձերբակալվել է 2018 թվականի փետրվարին, Մոսկվայում: Նա մեղադրվում է յուրացման մեջ: Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել Մկրտչյանի 8 միլիարդ ռուբլու հասնող ունեցվածքի վրա:

Նույն շարքից