Հասարակություն գլխավոր 

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Հայաստան

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։

Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։

Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

ՀՀ դեսպանության թեժ գիծ.
+201207050580

Եգիպտոսում ՀՀ դեսպանություն

Նույն շարքից