Հասարակություն 

Եգիպտոսում մնացած հայաստանցիների մի մասը վերադարձավ Երևան(տեսանյութ)

OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Analitik.am-ի նկարահանող խումբը  «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Հուրգադայից ժամանած մեր հայրենակիցներին և զրուցեց նրանց հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նույն շարքից