Հայաստան 

Կարծում եմ, որ սփյուռքը Նախագահին սատարում է՝ ՄԱԿ-ում իր բարձրացրած բոլոր հարցերում. Մայքլ Հարությունյան

Հայկական սփյուռքը սատարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, որոնք նա բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 94-րդ նստաշրջանում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  «Հաուարդ Կարագյոզյան հիմնադրամի» նախագահ Մայքլ Հարությունյանը, ով մասնակցում էր սեպտեմբերի 26-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում ՀՀ Նախագահի պատվին տրված ընթրիքին:

«Ցեղասպանության հարյուրամյակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերի շուրջ սփյուռքը, կարծում եմ, հարյուր տոկոսով սատարում է Նախագահի տեսակետները: Միակ բանը, որ մեզ պետք է մտահոգի, դա Հայաստանի ապագան է: Դա մեզ համար թիվ մեկ հարցն է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաջողություններ ունենա»,- ասաց նա` ավելացնելով, որ Նախագահի խոսքը շատ լավ ընկալվեց սփյուռքի կողմից:

 

Ըստ Մայքլ Հարությունյանի, այդուհանդերձ, Հայաստանում կան խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի: «Խոսքը վերաբերում է արտագաղթին, տնտեսությանը, Հայաստանում օրենքի գերակայությանը, ինչպես նաև այն, թե Ռուսաստանի հետ այդքան մոտ լինելն ինչի կարող է հանգեցնել, ինչպես դա կարող է ազդել Հայաստանի ապագայի վրա, հատկապես հասարակական կազմակերպությունների վրա, որի ներկայացուցիչն եմ նաև ես: Դա է մեր մտահոգությունը»,- ասաց «Հաուարդ Կարագյոզյան հիմնադրամի» նախագահ Մայքլ Հարությունյանը:

Նույն շարքից