Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ի կողմից Աղրբեջանին տրվող ավելի քան 100 մլն ռազմական աջակցությունը լուրջ սպառնալիք է. Վլադիմիր Եվսեև. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Միանշանակ այս ամենը կապ ունի տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման ցանկության հետ, որի գլխավոր թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի սրված հարաբերություններն են և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նախկինում երբեք նման ծավալների աջակցության մասին խոսք չի եղել։ Այդ միջոցները հիմնականում նախատեսված են Կասպից ծովում հարավային սահմանի անվտանգու­թյան ամրապնդման համար»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով 2018-2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ից Ադրբեջանին տրվող ռազմա­կան աջակցությանը, որը կազմելու է ավելի քան 100 միլիոն դոլար։

Ըստ նրա՝ նման ծավալի համագործակցության դեպքում կան սպառնալիքներ, քանի որ չկան երաշխիքներ, թե այդ միջոցներն ինչպես և երբ կարող են կիրառվել ԼՂ հակամարտության գոտում, թեև դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին տրամադրում է որոշակի ոլորտում որոշակի աշխատանք իրականացնելու համար, հստակ կերպով։

Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ հայկական կողմն այս իրավիճակում, լինելով ՀԱՊԿ-ի ան­դամ, պետք է հնարավորինս բալանսավորի իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները և Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից