Հասարակություն 

«Նույ­նիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում շարունակելու ենք պայքա­րը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթ­ների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացու­թյունը ՀՀ իշխանությունը կօգտա­գործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամա­նակ հասարակության ճնշումը թու­լացնելու նպատակով»,– «168 Ժամ»-ի թղթակ­ցին ասել է ՀՀ փաստաբանների պա­լատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդ­յոք անհրաժեշտություն կա՞ր, որ կա­ռավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով ստանալու պաշտո­նական կարծիք ՀՀ Սահմանադրու­թյան տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերա­բերյալ։

Ըստ նրա իշխանության ներ­կայացուցիչները, ի վերջո, ներկա­յացնում են ժողովրդին. «Այո, ժո­ղովրդի դիրքորոշումը պետք է կաշ­կանդի իշխանություններին։ Նույ­նիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքա­րը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից