Հայաստան 

ԵԱՀԿ-ն Աղդամի ուղղությամբ մշտադիտարկում կիրականացնի

 ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Մշտադիտարկումը տեղի կունենա Աղդամի շրջանում:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:

 

Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:

Նույն շարքից