Հասարակություն Բարի օր 

Կանադայում ժամերի տարբերությամբ երկու ինքնաթիռ է կործանվել. Կան զոհեր և վիրավորներ

Կանադայում օդանավ է կործանվել, ինչի արդյունքում կա 4 զոհ և 5 վիրավոր: Այս մասին հայտնում է CBC-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով, Cessna 208-ը կործանվել է Ադդենբրոք կղզում: Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներին՝ կայուն ծանր:

Ավիավթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, վատ եղանակային պայմաններն են:
Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Ժամեր առաջ Կանադայում ևս մեկ ավիավթար էր տեղի ունեցել, այս անգամ՝ Cessna 182 Skylane-ի մասնակցությամբ: Գրանցվել էր երկու զոհ:

Նույն շարքից