Կանադական «CBC»-ն ռեպորտաժ է պատրաստել հայկական Զիլջյան ընտանիքի մասին, որը հիմնել է աշխարհում խոշորագույն հարվածային երաժշտական գործիքների բրենդը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Հաղորդման ընթացքում խոսվում է այն մասին, թե ինչպես Զիլջյան ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի որդիները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ և պահպանել ընկերության ամբողջականությունը:
Ավետիս Զիլջյանի որդիների՝ Ռոբերտի և Արմանդի միջև տարաձայնությունները հանգեցրեցին նրան, որ 1990-ականների սկզբներին «Zildjian» ընկերությունը, որը երաժշտական գործիքներ պատրաստում է 1920-ականներից, ուժեղ մրցակից ունեցավ հանձինս «Sabian» ընկերության:
Հիմա Կանադայում հարվածային երաժշտական գործիքների շուկան վերահսկում են հենց հայկական վերոնշյալ բրենդները:
Հեռուստաալիքը տվյալներ է ներկայացնում նաև ընկերությունների եկամուտների մասն: Անցած տարի «Zildjian»-ի դեպքում այն կազմել է 33 միլիոն դոլար, իսկ «Sabian»-ի՝ 23: