Քաղաքական Միջազգային 

Վրաստանում ՊՆ նախկին նախարարին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, Հաղթած Վրաստան կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-21-ին Թբիլիսիում անկարգությունների ժամանակ խմբակային բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու և դրանց մասնակցելու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Մամուկա Չաբաշվիլին:

Նախկին նախարարը ձերբակալվել է հուլիսի 25-ին Գլխավոր դատախազության քննության շրջանակներում:

Փաստաբանն արդեն հայտարարել է, որ իր պաշտպանյալն անմեղ է և ինքն ավելի քան 10 ականատես է բերելու դատարան, ովքեր կհաստատեն վերջինիս անմեղ լինելը:

Նույն շարքից