Հասարակություն Ֆեյսբուք 

Դատավորներն ո՞ւմ գրպաններում փնտրեն իրենց անկախության երաշխավորումը՝ Շանել Սյուզիի՞. Պատգամավոր

analitik.am

ԲԴԽ-ն մեռնում է՝ չծնված...

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը:
Սա հեքիաթ՞ է, թե՞ իրականություն...

Հաստատ՝ ոչ առաջինը...

Եթե մի ամբողջ համակարգի ներկայացուցիչներին հրապարակավ անվանում են վնգստացող (ներողություն՝ բառը կրկնելու համար), ուրիշ ո՞ր մարմինը պետք է արձագանքեր այդ գնահատականին, եթե ոչ՝ ԲԴԽ-ն:

Ի՞նչ անկախ դատական համակարգի մասին խոսք կարող է լինել, երբ դատավորներին նույնացնում են շների հետ (ինձ թող ներեն մեր արժանապատիվ դատավորները)...

Ես կարծում եմ, որ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը ներառում է ամենից առաջ դատավորների արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններն ու գործողությունները դատապարտելը։

Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել...

Այս ի՞նչ սպիտակ սպանդ է: Նսեմացված դատավորը չի կարող անաչառ լինել... Դժվա՞ր է այդքանը հասկանալը...

Լավ, դատավորներն այլևս ո՞ւմ գրպաններում փնտրեն իրենց անկախության երաշխավորումը՝ գուշակ Վանգայի՞, Շանել Սյուզիի՞, թե՞ Հայ ավանդական արժեհամակարգի նվիրյալ պաշտպան Արթուր Սաքունցի...

Սկսում եմ անհանգստանալ. մի՞թե այս կառույցը հավակնում է համալրել մեռելածին հաստատությունների շարքերը: Եվ, եթե այդ այդպես է, ապա չարժե՞ գալիք սահմանադրական փոփոխություններում ներառել նաև ընդհանրապես նման մարմնի գոյության նպատակահարմարության հարցը:

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից