ԱՄՆ հյուսիսային Կարոլինայում գտնվող ջրային զբոսայգի այցելելուց հետո 59-ամյա այցելուն մահացել է: Նշվում է, որ ընկերների հետ ժամանակ անցկացնելուց հետո Գրեյի ինքնազգացողությունը վատացել է և նա դիմել է բժշկի:
Բժիշկները Գրեյի ուղեղում հայտնաբերել են «Negleria Fowler» անունը կրող մակաբույծ, որը հայտնվել է տղամարդու օրգանիզմում լողավազանում լողալու ժամանակ: Միևնույն ժամանակ, եթե կուլ տալ, ապա այն անվնաս է, գրում է Daily Mail-ը: Գրեյի դեպքում մակաբույծը ներթափանցել է քթի միջոցով, իսկ հետո տարածվել է ուղեղի տարբեր հատվածներ: Բժիշկներն անզոր են եղել, և երկու շաբաթ անց տղամարդը մահացել է:
«Negleria Fowler» մակաբույծն ապրում է արհեստական և բնական քաղցրահամ ջրերում: Կամերլանդի շրջանի առողջապահության վարչության տնօրենի խոսքերով, սովորական լողալն այնքան էլ վտանգավոր չէ, վարակը շատ հաճախ փոխանցվում է բարձր տեղից ջրի մեջ նետվելու և խորը սուզվելու ժամանակ: Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում նման դեպքերում օգտագործել քթի սեղմակներ և ականջակալներ: