Տեսանյութեր Քաղաքական 

Այ փոքրիկ, հանգիստ նստիր տեղդ, չխառնվես դատական գործերին․Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սահմանադրության և որևէ հարցի վերաբերյալ լուծում հնարավոր չէ որևէ մեկի քմահաճույքով, եթե այդ քմահաճույքի տերը քաջ Նազարի բախտով կամ ժողովրդի խանդավառությամբ ինչ-որ պահի դարձել է գործադիր իշխանության ղեկավար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ իշխանության որևէ ճյուղի ղեկավար իրավունք չունի մյուս ճյուղի մասին դատարկաբանություններ ասել․ «Երբ իշխանության որևէ ճյուղի ղեկավար քննադատում է արդեն արժեզրկում է ամենաառողջ քննադատությունը, որովհետև ինքը խոսում է իր մրցակցի մասին, իրեն կաշկանդելու կոչված ուժի մասին»։

«Այդ երբ քնեց ու զարթնեց այդ փոքրիկը, որ ճակատին էլ դուխով է գրում։ Հարցերը դուխով չեն լուծում, այլ բանականությամբ, ոչ թե պրիմիտիվ դուխով։ Հանգիստ նստիր տեղդ, չխառնվես դատարանի գործերին։ Եթե ուզում ես խառնվել, ապա միայն սահմանադրության փոփոխություններով և ժողովրդի միջոցով»,-ասել է Հայրիկյանը։

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին ԱԻՄ նախագահը նշել է, որ ընդունում է քաղաքակրթության բոլոր ձեռքբերումները, սակայն հավատարիմ է մեզ պատվիրված ավանդներին․ «Եվ որտեղ հակասություն կլինի ինչպես ազգային սահմանադրությունն ավելի վեր է, քան միջազգային որևէ պայմանագիր, այնպես էլ իմ համար մեր նախնյաց պատվիրաններն ավելի կարևոր են, քան ինչ-ինչ նկատառումներ։ Ինձ համար մարդու ազատությունն ամենաբարձր արժեքն են, բայց երբ մարդու ազատությունն օգտագործվում է նախնյաց ավանդները ոտնահարելու համար, ես այդտեղ ասում եմ՝ կանգ առ։ Ես իմ անձնական փորձով գիտեմ, որ դա լավ բանի չի հանգեցնում»։

Հայրիկյանի խոսքերով, եթե մեր սահմանադրությունն իսկապես լիներ ազգային ավանդույթները և մարդու իրավուքնները հաշվի առնող կատարյալ փաստաթուղթ, եթե մենք իսկապես ունենայինք մարդու իրավունքների հիման վրա ձևավորվող ժողովրդավարական խորհրդարան, դատական համակարգ և գործադիր իշխանության ղեկավար ընտրվեր ժողովրդի կողմից, ապա կարող էինք խոսել առողջ սահմանադրության մասին և այդ սահմանադրության հետ համեմատել մեզ պարտադրվող որևէ միջազգային պայմանավորվածություն․ «Բայց քանի որ մենք չունենք բացարձակ ժողովորդավարության սահամանադրությունը՝ մի փոքր զգուշավորություն ենք հանդես բերում»։

Նույն շարքից