Ռեյ Ֆիլիպսը որոշել է երեկոն անցկացնել սրճարանում՝ վայելելով այնտեղ մատուցվող ուտեստները: Սակայն երեկոն վերածվել է իսկական մղձավանջի։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հավի հում մսից մի կտոր ուղղակիորեն փախչում ափսեից՝ վախեցնելով այցելուներին։ Այս մասին հայտնում է «Star Star»-ը:
Տպավորված Ռեյը հարապարակել է տեսանյութը սոցիալական ցանցերում, որը երկու շաբաթ անց հավաքել է երեք միլիոն դիտում։
Օգտատերերից մեկը տեսանյութը տեսնելուց հետո գրել է մեկնաբանություններում․ «Եթե իմ կերակուրը գնա, ես էլ կկանգնեմ ու կգնամ»։ Մեկ այլ օգտատեր գրել է, որ սա զարմանալի չէ. «Դա կեղծ չէ։ Դա տեղի է ունենում ծովամթերքի կամ գորտի ոտիկների հետ, երբ նրանց աղապատում ես կամ վրան լցնում սոյայի սոուս: Այն պարզապես ակտիվացնում է մկանները»: Մի ուրիշ օգտատեր կարծիք է հայտնել, որ մսի կտորի վախեցնող շարժումներն առաջացրել են դեռևս չմեռած նյարդերի վերջավորությունները․ «Հավանաբար հավն իրոք շատ թարմ է եղել»,-գրել է նա: