Տեսանյութեր Քաղաքական 

Էն ժամանակ էի՞ր հոգեկան հիվանդ Նիկո՛լ, թե՞ հիմա. Պարույր Հայրիկյան

Բոլոր հարցերն էլ կարևոր են, բայց մենք պետք է ռազմավարականը մարտավարականից զանազանենք։ Եթե չունես միասնական ռազմավարություն մարտավարական խնդիրները լուծելու ընթացքում, ապա վաղ թե ուշ այդ մարտավարական խնդիրները վերածնվելու և կրկնվելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ մեր ՍԴ-ի և դատական համակարգի հետ կապված բոլոր խնդիրները բխում են անկատար սահմանադրությունից։

Հայրիկյանի խոսքերով, անկատար սահմանադրություն տեսնելու հետևանքով առողջ քաղաքական ուժերը փորձում են կարգի բերել այն և կատարում են իրենցից կախված բոլոր քայլերը։ Ընթացքում, նրանք, ովքեր փորձում են Սահմանադրությունն ու ընդհանուր պետական համակարգը հարմարեցնել իրենց նախասիրություններին, բնականաբար, իրենց ուժի գործն անում են․ «Մեր բոլոր խնդիրների հիմքում ընկած է մեր հիմնական օրենքի ներսում եղած բացթոումները»։

Ապա Հայրիկյանը դիմել է քաղաքացիներին․ «Եթե ձեզանից որևէ մեկը պաշտոնապես մի տեղ գրեր, որ Սերժ Սարգսյանի ընդունած ընտրական օրենսգրքով արդար պառլամենտ ընտրվել չի կարող և դրանից երկու ամիս հետո ասեր՝ մենք Սերժ Սարգսյանի ընտրական օրենսգրքով գնում ենք արդար ընտրությունների, դուք բոլորդ կասեիք՝ դա հոգեկան հիվանդ է, բայց չգիտես ինչու չեք ուզում քննադատական խոսք լսել»։

Հայրիկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը կառավարական ծրագրում գրել է, որ Սերժ Սարգսյանի ընդունած ընտրական օրենսգրքով օրինավոր պառլամենտ չի կարող ձևավորվել, բայց հիմա ասում է՝ մենք ունենք լեգիտիմ իշխանություն․  «Հիմա այն ժամանակ էի՞ր հոգեկան հիվանդ, փոքրիկ բալիկ, թե՞ հիմա ես հոգեկան հիվանդ։ Ինչի՞ ես խեղում մարդկանց մտածողությունը։ Ինչի՞ չես ուզում ընդունել, որ պիտի վեր կանգնես, ասես՝ ներողություն եմ խնդրում իմ ապուշությունների համար, ասես՝ ովքե՞ր են պատրաստ առողջ քայլել, եկեք ճանապարհը ցույց տվեք գնանք առաջ։ Սա է ճանապարհը։ Մյուս մանրամասների մասին խոսելը կլինի ժամավաճառություն»։

Նույն շարքից