Հայաստան 

ԵԽ փորձագետների մասնակցությամբ քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող նախագծեր

 Եվրախորհրդի կողմիցիրականացվող՝ «ԱջակցությունՀայաստանում տեղականժողովրդավարությանամրապնդմանը» ծրագրիշրջանակում այսօր` սեպտեմբերի29-ին, մեկնարկել են եռօրյաաշխատանքային հանդիպումները,որոնց ընթացքումհամապատասխան պետականմարմինների, Եվրախորհրդի եւ տեղական փորձագետների մասնակցությամբ կքննարկվենՀայաստանում ֆինանսական համահարթեցման հայեցակարգի, ֆինանսական համահարթեցմանօրենքի նախագծի հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումներինոր հայեցակարգում տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները:


Ողջունելով քննարկումների մեկնարկը` ՀՀտարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը դրանցարդյունքները կարեւոր է համարել համապատասխան փաստաթղթերի լրամշակման համար:

 

Այսօր կայացած քննարկումները վերաբերել են ֆինանսական համահարթեցման հայեցակարգին:  «Մեր քաղաքական դիրքորոշումն է՝  ունենալ  ավելի հասցեական եւ  ավելի արդյունավետ ֆինանսական համահարթեցման համակարգ: Այդ իսկ պատճառով մեր  փորձագետներին առաջարկել ենք  որոշակի  հայեցակարգային մոտեցումներ մշակել՝ վերանայելու  համար արդեն եղած   նախագիծը` այն ավելի արդյունավետ եւ ժամանակի պահանջներին համապատասխան դարձնելու առումով»,-նշել է Վաչե Տերտերյանը: Այնուհետեւ «Համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ նախագահ, փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրել է մշակված  հայեցակարգային մոտեցումները, որոնց շուրջ մասնագիտական քննարկումներ են  ծավալվել:  Քննարկումները կշարունակվեն վաղը՝ ընդգրկելով նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: 

 

Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգում տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները  կքննարկվեն աշխատանքային  հանդիպումների երրորդ օրը:

 

«Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի  նպատակը Եվրոպայի խորհրդի իրավական փորձագիտական կարծիքի, քաղաքական խորհրդատվության եւ աջակցության տրամադրումն է տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ աջակցության ցուցաբերումը տեղական իշխանությունների կարողությունների զարգացմանը:

Նույն շարքից