Մոսկվայի կենտրոնում արդեն մի քանի ժամ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցումը, գրում է meduza.iо-ն։
Ոստիկանները բերման են ենթարկում փողոց դուրս եկածներին։ Երևանի ժամանակով 18:50-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը շուրջ 600 է, ավելի վաղ հաղրոդվել էր 435-ի մասին։
Ուժայինների հետ ընդհարումների արդյունքում ցուցարարների մի մասը բերման ենթարկվելուց խուսափելու համար թաքնվել է մոտակա տաճարում։ Տեղի հոգևորականները ներս են թողել մարդկանց։
«Մեր տաճարն այսօր քաղաքական հակամարտության կենտրոնում հայտնվեց։ Այն սովորականի պես բաց էր, և մենք բոլորին ներս թողեցինք։ Մեր պարտքն է բոլորին ներս թողնել»,- պատմել է տաճարի հոգևորականներից մեկը։
Նա նշել է, որ տաճարում մեծ քանակությամբ մարդ է հավաքվել՝ ավելիք քան 100 գոհի, որոնք ցանկացել են ապաստանել սրբավայրում, ընդ որում՝ ցուցարարների մի մասը ներս է մտել դարպասից, մի մասը՝ ցանկապատի վրայով։ Հոգևորականը հավելել է, որ ցուցարարները որոշ ժամանակ գտնվել են տաճարի ներսում և հոգևորականների առաջարկով միասին աղոթել են։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 15:00-ին ծրագրված և իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայի մեկնարկից առաջ արդեն բերման են ենթարկվել բազմաթիվ անկախ թեկնածուներ՝ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, այլք: