Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 18.30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Արտահերթ նիստի նախաձեռնողը ՕԵԿ խմբակցությունն է: Արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի «ԴԱՀԿ մասին» ու հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք հարկ չեն համարում՝ մասնակցելու այդ նիստին: