Առողջապահություն Հասարակություն 

«Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղային ուղղաթիռով հասցրել են Երեւան. Նա բաց գանգուղեղային վնասվածք ունի

analitik.am

«Սատանի կամրջից» այսօր՝ հուլիսի 27-ին ընկած 16-ամյա տային ուղղաթիռով հասցրել են Երեւան։

Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։

Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տողափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։

Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։

Նույն շարքից