Հասարակություն Պատահարներ 

Սյունիքի մարզում բախվել են Mercedes G-500-ն ու Mercedes-ը. 3 եղբայրներ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206 կմ հատվածում, բախվել են 22-ամյա Արման Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 DM 259 համարանիշի և 54-ամյա Սամվել Իսախանյանի վարած Mercedes G-500 մակնիշի 77 VN 777 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes G-500-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Իսախանյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 59-ամյա Սլավիկ Իսախանյանը և 67-ամյա Արտո Իսախանյանը, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Սիսիսանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից երկուսին Սիսիանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից