Կուբայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու համար Վաշինգտոնը կշարունակի ընդլայնել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից տարածած հայտարարությանը։
«Մենք կշարունակենք կուբայական ռեժիմի դեմ ամերիկյան դոլարի հոսքի սահմանափակումը՝ ի պատասխան մարդու իրավունքների դիտավորյալ արհամարհանքի, ընդդիմության ձայնը ճնշելու»,-թվիթերյան իր էջում գրել է Բոլթոնը։