Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 75 տարեկան հասակում մահացել է հանրաճանաչ մուլտֆիլմի հերոսուհի Մինի Մաուսին հնչունավորած դերասանուհի Ռասի Թեյլորը։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը:
Թեյլորի մահվան պատճառները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ռասի Թեյլորը 1986 թվականից հնչունավորել է մուլտհերոսներին: Վերջինս ամուսնացած էր Միկի Մաուսին հնչունավորած Ուեյն Էլվայնի հետ, որը մահացել է 2009 թվականին: