60 տարեկան հասակում մահացել է հայտնի պատմաբան և հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վերջինիս որդու կողմից արված հայտարարությանը։
«Իմ հայրը: Կյանքից հեռացել է առավոտյան ութին՝ իր ծննդյան օրը»,-գրել է Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը:
Կարա-Մուրզան ծնվել է 1959 թվականին Մոսկվայում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1992 թվականից սկսել էր ակտիվորեն համագործակցել հեռուստաալիքների հետ: