Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Տերն առաքյալներին հայտնեց իր աստվածությունը եւ ցույց տվեց, որ իշխանություն ունի եւ կյանքի, եւ մահվան վրա:
Հայրը երկնքից ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17:5)
Սա մարդուն տրված վերափոխման, ներքին քննության եւս մի հնարավորություն է, որ Աստծո հետ միաբանվելու խորհուրդն ունի:
Առաջնորդվենք Տիրոջ խոսքով եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամով:
Շնորհավոր Վարդավառ
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով